Կալանքը չպետք է լինի խոշտանգման միջոց․ Ավետիք Չալաբյանը՝ բանտային պայմանների մասին

https://arm.sputniknews.ru/20260821/kalanqy-chpetq-e-lini-khvoshtangman-mijvoc-avetiq-chalabjany-bantajin-pajmanneri-masin-105979478.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105979311_163:0:1288:844_1920x0_80_0_0_cda976d67b9bda85a702f54b619b58cc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավետիք չալաբյան, «հայաքվե», դատավոր, դավիթ բալայան, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

ավետիք չալաբյան, «հայաքվե», դատավոր, դավիթ բալայան, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

Բաժանորդագրվել

Չալաբյանի խոսքով` բանտերը գերծանրաբեռնված են, կեղտոտ և խոնավ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի կամ խոշտանգման միջոց։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների պայմաններին։

«Նորմալ մարդու համար կալանքն այն կալանավայրերում, որոնք մենք ունենք՝ գերբնակեցված, կեղտոտ, հակասանիտարական ու խոնավ, իրականում խոշտանգման միջոց է։ Ոչ միայն իմ, այլև բոլոր կալանավորների պահման պայմաններն այդ հիմնարկներում չափազանց վատն են»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 21–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Նշենք, որ ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները 2026 թվականի հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):

Leave a comment