Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման շտաբի համակարգողը, ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի Զաքյան փողոցի 13/2 հասցեում գործող «Մինուր» սրճարանում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի դրանցով պայմանավորված ազդեցությունն 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ալֆա Պլյուս» և այլ կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7- ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին, որի կապակցությամբ Ալեքսանդր Մալիշևը և Քրիստինա Ալյոնկինան տվել են իրենց համաձայնությունը, սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը չի իրագործվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ դեպքը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, հանդիպման տեսաձայանագրությունները տարածվել են համացանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment