ՍԱՏՄ-ն կասեցրել է Ծաղկաձորում գործող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը։ Վերահսկողությամբ արձանագրվել է, որ խոհանոցի պատերը և սննդամթերքի հետ շփվող սարքավորումների մակերևույթները չեն պահպանվել պատշաճ վիճակում։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերությանը պատկանող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում (Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Կեչառեցու փողոց, 2-րդ հողատարածք):
Հայտնաբերված խախտումների հիմքով՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Մասնավորապես՝
– խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է ժամետ»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։