Ջամալ Մուսիալան բաց կթողնի Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը: Այդ մասին հայտնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին:

«Ջամալ Մուսիալան չկա հայտացուցակում: Սերժ Գնաբրին ու Լենարտ Կառլը ևս չեն մասնակցի խաղին»,- բելգիացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին:

Հիշեցնենք, որ Ջամալ Մուսիալան ուշագնաց էր եղել «Բավարիայի» նախորդ երկու ընկերական խաղերի ժամանակ: Ավելի ուշ 23-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել էր, որ իր հետ ամեն բան կարգին է, և կարճատև, ժամանակավոր բացակայությունների դրվագները պայմանավորված են նյարդաբանական դիսֆունկցիայով, որի դեմ բուժում է ստանում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment