ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21.08-26.08.2026թ.)
Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերկը հասնելով +32 +33C, նախալեռնային գոտում +36․․․+37C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40C։ Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 12.5°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C