Սախալինում կործանվել է Ան–3 ինքնաթիռը. կադրեր

Բաժանորդագրվել

Օդանավում 8 մարդ է եղել։ Բոլորը կարողացել են ինքնուրույն տարհանվել։

Ան–3 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Սախալինի դաշտում, ապա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Սախալինի մարզի գծով ՌԴ ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կոշտ վայրէջքը տեղի է ունեցել շարժիչի խափանման պատճառով։

«Այսօր ցերեկը` պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, Ան-3 ինքնաթիռը հարկադիր կոշտ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով։ Ոչ ոք չի տուժել։ Խափանման պատճառը պարզվում է», – ասվում է Max–ում անտառտնտեսական և որսորդական տնտեսության տարածաշրջանային գործակալության հաղորդագրության մեջ։

Օդանավում եղել է 8 մարդ՝ «Դոբրոլյոտ» ավիաընկերության (այս ավիաընկերությունից է գործակալությունը վարձակալում ինքնաթիռը) անձնակազմի 2 անդամ, դիտորդ օդաչու և Սախալինի ավիաբազայի 5 պարաշյուտիստ։

Բոլորը կարողացել են ինքնուրւույն տարհանվել ինքնաթիռից։

Թռիչքն իրականացվել է Սախալինի մարզի անտառտնտեսական և որսորդական տնտեսության տարածաշրջանային գործակալության և «Դոբրոլյոտ» ՍՊԸ-ի միջև կնքված պետական ​​պայմանագրի շրջանակներում։ Պայմանագրի համաձայն՝ ավիաընկերությունը տրանսպորտային ծառայություններ է մատուցում անտառային հրդեհների մոնիթորինգի և դրանք մարման համար։

Leave a comment