2026թ. առաջին կիսամյակում Հայաստանի ջրամբարներում գրանցվել է խեղդվելու 4 դեպք, զոհվել է 6 մարդ։ Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Սևանի 3 հանրային լողափերում կազմակերպվել են շուրջօրյա հերթապահություններ։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 10-ը։ Պարբերաբար իրականացվում են իրազեկման միջոցառումներ։
Ղազարյանն ընդգծել է, որ հանրային լողափերում ջրում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, բոլոր 4 դեպքերը տեղի են ունեցել մասնավոր լողափերում։