Զանգերի կենտրոնի անդրազգային հանցավոր կազմակերպությունը մոտ 3.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ

Հասարակություն

21.08.2026 | 11:55

Քննչական կոմիտեի տվյալներով՝ անդրազգային հանցավոր կազմակերպության ղեկավարները զանգերի կենտրոնի գործունեության համար հավաքագրել են ավելի քան 70 անդամի, որոնց միջոցով կատարվել է առնվազն 3 մլրդ 518 մլն դրամի համակարգչային հափշտակություն։ Կազմակերպության ևս մեկ անդամի վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Նախկինում 21 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 15-ի վերաբերյալ արդեն կան մեղադրական դատավճիռներ։

«ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ:

Հանցավոր կազմակերպության անդամներից ևս 1-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հիշեցնենք, որ նախաքննության շրջանակում 21 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որոնցից 15-ով կան մեղադրական դատավճիռներ:

Հիշեցնենք, որ հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment