46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն որոշել է վերսկսել կարիերան, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իտալական «Ռավեննա» ակումբի հետ: 46-ամյա Ռոնալդինյոն Իտալիայի C Սերիայում հանդես եկող ակումբի համասեփականատերն ու դեսպանն է: 

Ռոնալդինյոն մտադիր է կարիերայի վերջին գոլը խփել «Ռավեննայի» կազմում: Նոր ղեկավարությունը ցանկանում է ակումբի բրենդն ու թիմը հասցնել նոր մակարդակի:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 2018 թվականին:

Leave a comment