Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ

55 կգ քաշային Նարեկ Դավթյանը դարձել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում մեկնարկած ձյոդոյի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն:

Հայ ձյուդոիստը հաղթել է իտալացի Էրիկո Պետրոսինոյին, Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսիացի Ժյուլ Բակին, Ադրբեջանի ներկայացուցիչ Իբրահիմ Թալիբովին և ուկրաինացի Վիտալի Լիխոլյադին ու դուրս եկել  եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիացի Սեբաստիան Տերանին և դարձել արծաթե մեդալակիր:

50 կգ քաշային Կարեն Նավասարդյանը և 60 կգ քաշային Նարեկ Նահապետյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են ու ավարտել ելույթները:

Օգոստոսի 21-ին տատամի դուրս կգա  66 կգ  քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Գևորգյանը:

Leave a comment