Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել

Բաքվում տեղի է ունեցել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Փաստաթղթի շրջանակում կողմերը երկկողմ համագործակցության հինգ հիմնական նպատակներ են նախանշել։

Ադրբեջանը և Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը որպես երկկողմ հարաբերությունների հիմք։

Հիմք են ընդունում  2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Ադրբեջանի և ԱՄՆ կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրություն մշակելու համար աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Վերահաստատում  ռազմավարական գործընկերության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ընդհանուր օգուտ ներկայացնող ոլորտներում, ներառյալ տարածաշրջանային կապը, տնտեսական ներդրումները և անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Ընդգծում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հարաբերությունները ամրապնդելու իրենց փոխադարձ ցանկությունը, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, տեխնոլոգիական և անվտանգության ոլորտներում։

Նաև հաստատում են ռազմավարական գործընկերությունների և ընդլայնված համագործակցության պլանավորման և իրականացման գործում ոչ միայն պետական ​​​​մարմինների, այլև երկու երկրների մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։

Տարածաշրջանային կապը և էներգետիկ անվտանգությունը նշվել են որպես համագործակցության կարևոր ոլորտներ:

Փաստաթղթում նաև նշվում է ներդրումների կարևորությունը, այդ թվում՝ արհեստական ​​բանականության և թվային ենթակառուցվածքների ոլորտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment