Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան



Քաղաքականություն





Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։

 

Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք, հայտարարել է միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը։

 

Խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին` ՀՌԱԿ նախկին ատենապետը մասնավորապես բարձր է գնահատել ԲՀԿ նախագահի ավանդը Հայրենիք֊Սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման և ազգային արժեքների տարածման գործում։ Գագիկ Ծառուկյանն իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծել է Հարություն Առաքելյանը` համոզմունք հայտնելով, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է։

 




Leave a comment