«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ

ՀՀ կառավարությունը նախատեսում է արդիականացնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքները, այդ թվում՝ փոփոխել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, և այն գործարկել որպես ուղևորների սպասարկման համար նոր տերմինալ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության 2026-2031 թվականի ծրագրից։

Միաժամանակ ծրագրի «Քաղաքաշինություն ու ենթակառուցվածքներ» բաժնում նշվում է, որ միջազգային օդանավակայանի կարգավիճակ է շնորհվելու Կապանի «Սյունիք» օդանավակայանին:

«Իրականացվելու են ավիացիոն ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ՝ միտված ԵՄ ավիացիոն կանոնակարգերի տեղայնացման և ավիացիոն իշխանությունների կազմակերպաիրավական մոդելի կատարելագործմանը: Ընդլայնվելու է ուղիղ օդային հաղորդակցությունների աշխարհագրությունը, և ավելացվելու են ուղևորային ու բեռնային ավիափոխադրումների ծավալները»,- գրված է Կառավարության ծրագրում։

Անի Թամրազյան

Leave a comment