Գավառում «Թումո տուփ» կգործի․ կառավարությունը տարածք է հատկացրել

«Թումո տուփը» կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում


ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Թումանյան փողոց, 11 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել Գավառի ավագ դպրոցից:


Տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո տուփի մեջ» ծրագրի իրականացման նպատակով:


«Թումո տուփի մեջ» նախագիծը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Ծրագրի շահառուներն են 12-18 տարեկան պատանիները, իսկ ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով։


«Թումո տուփը» կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում: Նշված կառույցները ցանկացած ժամանակ հնարավոր է տեղափոխել այլ վայր:

Leave a comment