ՀՀ պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարին։
Գերատեսչությունները հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ մամուլում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտոնական աղբյուրները հորդորում են զերծ մնալ չստուգված լուրեր տարածելուց։