Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ | Factor.TV

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն դարձել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Կանսելուի նախորդ ակումբը սաուդյան «Ալ Հիլյալն» էր, որի հետ պայմանագիրը խզել է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը պորտուգալացին վարձակալությամբ էր անցկացրել «Բարսելոնայում»։

Կանսելուն վարձավճարով «Բարսելոնայում» խաղացել է նաև 2023-2024 մրցաշրջանում, երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ էր։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment