https://arm.sputniknews.ru/20260820/2026-t-2rd-eramsjakum-hh-gjughatntesutjan-volvortum-ardzanagrvel-e-153-ankum-papvojan-105942144.html
2026 թ. 2–րդ եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում. Պապոյան
2026 թ. 2–րդ եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում. Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարի տվյալներով` ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%–ով։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T16:36+0400
2026-08-20T16:36+0400
2026-08-20T16:36+0400
հայաստան
գյուղատնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք)
տնտեսություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369029_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1de61115ebc888709bbba1057a46e6bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 2026 թ. 2–րդ եռամսյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա միաժամանակ նշել է, որ ՀՀ տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ. ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%–ով։ Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4%–ով, շինարարությունը՝ 20%-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7%–ով։Հիշեցնենք` ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոսի անկում, ինչը վերջին տարիների ամենախոշոր նվազումներից է։Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Ալմաթիում քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման խնդիրը։ Լուտը նշել է , որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին բացարձակ առաջնահերթություն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369029_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c34e3fd7674c341f7742bea2f89703e1.jpg.webp
հայաստան, գյուղատնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, գևորգ պապոյան
հայաստան, գյուղատնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, գևորգ պապոյան
Նախարարի տվյալներով` ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%–ով։
Նա միաժամանակ նշել է, որ ՀՀ տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ. ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%–ով։ Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4%–ով, շինարարությունը՝ 20%-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7%–ով։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։