Ճամբարակի ճանապարհին բեռնատարը վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկ զոհ կա

Օգոստոսի 19-ի երեկոյան Ճամբարակ տանող ավտոճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, հայտնում են ՊՆ-ից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

 

Leave a comment