Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի

Քաղաքականություն

20.08.2026 | 12:43

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած, այսպես կոչված, «տնտեսական D-Day»-ը շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքի և աճող տոկոսադրույքների պայմաններում, գրում է Mehr-ը։

X-ում արված գրառմամբ Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի շարունակական ձախողված քաղաքականությունը կխորացնի Վաշինգտոնի տնտեսական դժվարությունները։

«Ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտություն ու իրանցիների թշնամանքը։ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանն ու ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում»,- գրել է Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ տնտեսական պատերազմի» մասին։

«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին: Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում:

Նա նաև սպառնացել է «զանգվածային» պատժամիջոցներով Իրանին աջակցող կամ նրա հետ գործարք կնքող ցանկացած երկրի դեմ:

 

 

Leave a comment