Դա չեմ ընկալել որպես պահանջ, այլ՝ բարեկամական ժեստ. Փաշինյանը՝ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մասին

Դա չեմ ընկալել որպես պահանջ, այլ՝ բարեկամական ժեստ. Փաշինյանը՝ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը: Այդ գաղափարն իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի, հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումներն ունենք»,-լրագրողնորի հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարությունը չի ընկալել որպես պահանջ, այլ հակառակը՝ բարեկամական ժեստ. «Մարդիկ ասում են, որ կիսում են այդ տեսակետը և չեն ընդդիմանում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև ԵՄ-ին անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը: Հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականությունն էլ հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում ԵԱՏՄ անդամ ենք, մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից ռազմավարական համագործակցություն ենք ստեղծել ԱՄՆ-ի, Վրաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի հետ, նախկինում այսպիսի բան չկար, միայն մի ուղղությամբ ունեինք ռազմավարական համագործակցություն: Նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90 տոկոսը մի ուղղությամբ էր, հիմա տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք»:

Leave a comment