Ցինցինատի. Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ռեկորդ սահմանելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում:

Բելառուս թենիսիստը մրցել է աշխարհի 35-րդ ռակետ, չեխ Սառա Բեյլեկի հետ ու պարտվել երկու սեթում՝ 6:7, 4:6: Մրցախաղը տևել 1 ժամ 57 րոպե։ Բեյլեկի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Մեդիսոն Քիզը։

Արինա Սաբալենկան ռեկորդ էր սահմանել Ցինցինատի մրցաշարի ընթացքում: Նա գործող թենիսիստուհիներից միակն է, որը 45-րդ անգամ դուրս է գալիս WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ: Այդ ցուցանիշով բելառուս թենիսիստը գերազանցել էր չեխ Կարոլինա Պլիշկովային, որը 44 անգամ է դուրս եկել WTA-1000 մրցաշարերի 1/8 եզրափակիչ:

Leave a comment