«Ռեդ Բուլը» երկարաձգել է Մաքս Ֆերստապենի հետ պայմանագիրը

Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմը երկարաձգել է նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա արշավորդի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Նախորդն ավարտվում էր 2028 թվականին:

Մաքս Ֆերստապենը 2016 թվականից է հանդես գալիս «Ռեդ Բուլում», որի կազմում դարձել է Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն: Նա տիտղոս է նվաճել 2021, 2022, 2023 և 2024 թվականներին, հաղթել է 71 Մեծ մրցանակ ու 131 անգամ բարձրացել պատվո հարթակ:

Ընթացիկ մրցաշրջանի 11 փուլերից հետո նիդերլանդցին զբաղեցնում է 6-րդ տեղը:

Leave a comment