Պաշտպանության նախարարը տեսախցիկները միացրել, զինվորների հետ նստել սեղանի շուրջ ու հարցնում է՝ ինչի՞ կարիք ունեք։
Ես հիշում եմ, երբ ես զինվոր էի․ երբ վերևներից ինչ-որ մեկը գալիս էր ու հարցնում՝ ինչի՞ կարիք ունեք, բոլորը հստակ գիտեին թե ինչ պիտի պատասխանեն։ Եվ հստակ գիտեին, թե սխալ պատասխանելու դեպքում ինչ հետևանքներ կարող էին լինել։ Ամբողջությամբ հիշում եմ՝ միտք առ միտք։
Միտք առ միտք նաև հիշում եմ, թե ինչ էին զինվորները ասում այդ վերևից «ստուգման» եկածներին։ Որովհետև էդ օրը կոլա են դրել սեղաներին, բայց հաջորդ օրը ձյուն են հալացնելու, որ ջուր խմեն։
Ոչ մի բանի կարիք չունեն, պարոն Պապիկյան։ «Ամեն ինչ թամամ ա։»