ՔՊ-ն որոշել է Արեգա Հովսեփյանին և Հայկ Ֆարմանյանին չընտրել հանձնաժողովի նախագահներ

Քաղաքականություն

20.08.2026 | 11:49

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում ունի Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արեգա Հովսեփյանին։

ԱԺ-ում խոսակցություններ կան, որ Հայկ Ֆարմանյանին էլ չեն ընտրելու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Factor.am-ի այս տեղեկությունը ՔՊ խմբակցությունը պաշտոնապես չի հաստատում, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը առաջարկեց սպասել քվեարկության արդյունքների ամփոփմանը։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment