Քաղաքականություն
20.08.2026 | 11:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրների համակարգային լուծումներ մշակի։ Խմբին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում համապատասխան առաջարկություններ ներկայացնել վարչապետին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային
հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող
միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- ասված է որոշման մեջ։