Ասածների մեջ լեգիտիմություն կա. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

https://arm.sputniknews.ru/20260820/asatsneri-mej-legitimutjun-ka-vahagn-aleqsanjany-ynddimutjan-masin-105924357.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76903756_71:0:1494:1067_1920x0_80_0_0_05f35044100a927053ed9bc1381e18cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վահագն ալեքսանյան, դավիթ ղազինյան, ընդդիմություն

հայաստան, վահագն ալեքսանյան, դավիթ ղազինյան, ընդդիմություն

Բաժանորդագրվել

ԱԺ փոխխոսնակը նորից նայել է երեկվա նիստը, լսել մտահոգությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմության երեկվա ասածի մեջ լեգիտիմություն կա: Նա այդ մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ։

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 19-ի ԱԺ նիստի ժամանակ Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին տեղից խոսելու համար նկատողություն անելուց հետո նրան դուրս հրավիրեց դահլիճից: Ղազինյանի հետ դուրս եկավ ամբողջ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստանը»: Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիրներից ցանկացածի խոսքից հետո մեկնաբանություն են անում ՔՊ-ականները, ու հիմնականում սադրիչ արտահայտություններ են հնչում:

«Նորից նայել եմ երեկվա նիստը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները և՛ դահլիճում, և՛ այստեղից դուրս: Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կա: Դրանից հետևություններ կարվեն: Խնդրում եմ նաև, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև եթե դուք էլ նայեք, ապա ձեր մասով էլ կտեսնեք ինքնահայեցման հարց: Աշխատանքային բնականոն գործունեությունը այդ պարագայում կկարողանանք շարունակել»,- նշեց Ալեքսանյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ նախագահությանը հորդորեց նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված համապատասխան արձագանք տալ, որպեսզի որևէ մեկի նյարդերը տեղի չտան ու միջադեպեր չլինեն:

Leave a comment