https://arm.sputniknews.ru/20260820/zareh-sinanjani-ev-tsvovinar-tadevvosjani-glkhin-sev-amper-en-kutakvum-hraparak-105920883.html
Զարեհ Սինանյանի և Ծովինար Թադևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հրապարակ»
Զարեհ Սինանյանի և Ծովինար Թադևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Սինանյանին փոխարինողի անուն է արդեն շրջանառվում, իսկ Թադևոսյանի համար Սրբուհի Գալյանն է բարեխոսել: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T10:01+0400
2026-08-20T10:01+0400
2026-08-20T10:06+0400
զարեհ սինանյան
ծովինար թադևոսյան
սրբուհի գալյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հհ սփյուռքի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1601:901_1920x0_80_0_0_7d784f5c66e15163ae82715f5eee5b97.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության բարձր օղակներում քննարկվում են սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնանկության հարցերը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Նշվում է, որ Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։ Պարբերականը նշում է նաև, որ ՔԿԾ պետի պաշտոնանկության հարցում ամենաշահագրգիռը նրա տեղակալն է, որը պետի աթոռին նստելու հավակնություններ ունի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթ գրել էր, որ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելու շուրջ քննարկումներ են ընթանում: Նշվել էր նաև, որ այդ պաշտոնին հավակնում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b4bad8f987a90cf924bbd3bb35061a5e.jpg.webp
զարեհ սինանյան, ծովինար թադևոսյան, սրբուհի գալյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հհ սփյուռքի նախարարություն
զարեհ սինանյան, ծովինար թադևոսյան, սրբուհի գալյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հհ սփյուռքի նախարարություն
Սինանյանին փոխարինողի անուն է արդեն շրջանառվում, իսկ Թադևոսյանի համար Սրբուհի Գալյանն է բարեխոսել:
Նշվում է, որ Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։
«Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի և սեռի պատճառով, նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերև։ Սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն և անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ, անկախ դժգոհություններից, իրականում Թադևոսյանը լավ է աշխատում։ Ասում են՝ Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթ գրել էր, որ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելու շուրջ քննարկումներ են ընթանում: Նշվել էր նաև, որ այդ պաշտոնին հավակնում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը: