Իսրայելը Գազայում հարվածել է ոստիկանության շենքին. կա առնվազն 7 զոհ

Բաժանորդագրվել

Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են նույն հարվածի հետևանքով 9 մարդու մահվան մասին:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Առնվազն յոթ մարդ է զոհվել Գազա քաղաքում ոստիկանության վարչության գլխավոր շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին ասվում է Պաղեստինի Կարմիր մահիկի մամուլի հաղորդագրության մեջ:

«Գազայի քաղաքային ոստիկանության շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են նույն հարվածի հետևանքով 9 մարդու մահվան մասին:

Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» ծրագիրը

Նախօրեին Գազայի հատվածում թիրախների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ևս 7 մարդ:

Չնայած Գազայի կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի երկրորդ փուլի իրագործմանն անցնելու շուրջ բանակցություններին՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածները շարունակվում են:

Leave a comment