ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար


ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին՝ Թուրքիայի սահմանի մոտ սիրիական ռազմաբազային հարվածելու համար՝ հարձակումն անվանելով «անհիմն էսկալացիա»։


Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երեքշաբթի ութ ավիահարված է հասցվել Աբու էդ Դուհուր ռազմական ավիաբազայի թռիչքուղու և պահեստային տարածքների ուղղությամբ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:


Սիրիայի և Իրաքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որը նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է, սոցիալական ցանցերում քննադատել է Իսրայելի հարվածները։ Դամասկոսն ու Անկարան հարվածների համար մեղադրել են Իսրայելին՝ զգուշացնելով, որ դրանք կարող են սրել լարվածությունն ամբողջ տարածաշրջանում։ Կատարը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանի մի շարք երկրների հետ նույնպես դատապարտել են հարվածները։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը հարձակվել է բազայի վրա, քանի որ Սիրիան համաձայնեցված «անվտանգության ստատուս քվոն» խախտելու շեմին է՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել այնտեղ։

Leave a comment