ԱՄՆ փոխնախագահը հայտնել է Հայաստանին սպասվող մեծ ներդրումների մասին

Երեկ ստորագրված փաստաթղթերը մեծ ներդրում են ենթադրում Հայաստանի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴԻ Վենսը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երեկ ստորագրված և ներկայումս դեռևս քննարկվող փաստաթղթերը մեծ ներդրում են ենթադրում Հայաստանի համար՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կնքած համաձայնությունների շնորհիվ։


Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


Փոխնախագահի խոսքով՝ այդ համաձայնությունների արդյունքներից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է։ 


«Կարծում եմ՝ այն արդեն մեկնարկել է: Տվյալների կենտրոնում ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի»,- ասել է Վենսը։ 


ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Հայաստանում արդեն իսկ տեսանելի են զգալի ներդրումներ, և իրենք ակնկալում են, որ դրանք կշարունակվեն։


 

Leave a comment