Պուտին․ «Ուկրաինական հարվածների հետևանքները զգալի են, բայց ոչ կրիտիկական»

Քաղաքականություն

Պուտին․ «Ուկրաինական հարվածների հետևանքները զգալի են, բայց ոչ կրիտիկական»

«Արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներին ուկրաինական հարվածների հետևանքները զգալի են, բայց ոչ կրիտիկական», – այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մի շարք գործոններ, այդ թվում՝ արտաքին ճնշումը և ահաբեկչական հարձակումները, դանդաղեցնում են տնտեսական աճի տեմպերը», – նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով. – «Բնական է, որ այդ հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն և չեն կարող ունենալ։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ դրանք վնաս են հասցնում մեզ, մենք դա տեսնում ու հասկանում ենք»։

Leave a comment