Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը

Հասարակություն

19.08.2026 | 17:31

Քննչական կոմիտեն ավարտել է «Հայաստան» դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանի և ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, իսկ Մանուկյանը՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

Ա.Թ.-ի և Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment