Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի ուկրաինական գերությունից վերադարձվել է 103 ռուս զինծառայող։


«Փոխանակման արդյունքում ուկրաինական կողմին են հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 103 ռազմագերի։ Վերադարձած ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Ըստ ռուսական կողմի՝ միջնորդի դերում է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձած գերիների թվում են զինծառայողներ, որոնք ներգրավված են եղել պաշտպանական գործողություններին Մարիուպոլում, Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Զապորոժիեում, Խերսոնում, Դնեպրում և Սումիում։

Leave a comment