https://arm.sputniknews.ru/20260819/indz-hamar-viravvorakan-er-erb-asum-ein-nikvolakan-es-stepan-asatrjany-dataranum-105898340.html
Ինձ համար վիրավորական էր, երբ ասում էին՝ «նիկոլական ես». Ստեփան Ասատրյանը` դատարանում
Ինձ համար վիրավորական էր, երբ ասում էին՝ «նիկոլական ես». Ստեփան Ասատրյանը` դատարանում
Sputnik Արմենիա
Ստեփան Ասատրյանի խոսքով` իրեն չեն ասել, թե ընտրություններում ում ընտրի։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T14:45+0400
2026-08-19T14:45+0400
2026-08-19T14:45+0400
ստեփան ասատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98111399_0:0:1600:901_1920x0_80_0_0_506edb1b9eb12bde3f248971e59a98b1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում ժողով են հրավիրել և հոգևորականներին հորդորել չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստում հարցաքննության ժամանակ այս մասին ասաց Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը` կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։Նա նշեց, որ հետագայում իր նկատմամբ կասկածներ են առաջացել իշխանության ներկայացուցիչների հետ շփումների պատճառով։ Ստեփան Ասատրյանն ասաց, որ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի հետ նախկինում լավ հարաբերություններ է ունեցել, սակայն դրանք լարվել են 2020 թվականի կեսերից և 2021 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելելուց և այնտեղ հոգևոր ծառայություն կատարելուց հետո (հավանաբար նկատի ունի 2021 թվականին ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի խնդրանքով նրանց տուն գնալը`տնօրհնեք կատարելու համար–խմբ.)։ Նախկին քահանայի խոսքով` դրանից հետո իր հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ։«Եղել են այնպիսի արտահայտություններ, որոնք ինձ համար վիրավորական են եղել, օրինակ՝ «նիկոլական ես»»,- ասաց նախկին քահանան։Նրա խոսքով՝ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում տեղի է ունեցել մոտ 10-15 րոպե տևած ժողով, որը վարել է թեմի առաջնորդը։«Արագածոտնի թեմի առաջնորդը մեզ հետևյալ հրահանգը տվեց՝ ում ուզում եք ընտրեք, տղերք, բացի Նիկոլ Փաշինյանից։ Իրեն մի ընտրեք»,- դատարանում ասաց նախկին հոգևորականը։Դատարանի հարցին՝ արդյոք դա իր համար հարկադրանք էր, նախկին հոգևորականը պատասխանեց, որ «բացի» բառը կարող էր իր մեջ հարկադրանքի տարր պարունակել։ Նրա խոսքով՝ թեմում ձևավորված մթնոլորտն այնպիսին էր, որ այլ քաղաքական կարծիք արտահայտելու դեպքում մարդը կարող էր թիրախավորվել։Ստեփան Ասատրյանը պատմեց նաև, որ մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, սակայն պնդեց, որ դա իր ցանկությամբ չի եղել։Հարցին, թե ով կարող էր խնդիրներ ստեղծել հանրահավաքներին չմասնակցելու դեպքում, հոգևորականը պատասխանեց՝ «բնականաբար՝ ուղարկողը»` Արագածոտնի թեմի առաջնորդը։Միաժամանակ Ստեփան Ասատրյանը շեշտեց, որ անձամբ համակարծիք չի եղել այն տեսակետին, թե Հայաստանի կառավարությունը «կործանում է պետությունը», սակայն պաշտպանակողն կողմի հարցերին ի պատասխան` արդյոք ասել են` ում ընտրի, սպառնացել են և այլն, նա բացասկան պատասխան տվեց։Հարցաքննության ավարտից հետո ավարտվեց նաև դատական նիստը։ Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 12–ին` ժամը 12։00–ին, այդ օրը կքննարկվի նաև Մկրտիչ սրբազանի խափանման միջոցի հարցը։Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընտրությանը մասնակցելուն հարկադրելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով թեմի հոգևորականների նկատմամբ ունեցած իշխանական ազդեցությունը, նրանց ուղղորդել և հարկադրել է մասնակցել ընդդիմության կազմակերպած հավաքներին, ինչպես նաև 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որոշակի ընտրական վարքագիծ դրսևորել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98111399_179:0:1600:1066_1920x0_80_0_0_7ba032f7ccd641c52272d791dfb34dd0.jpg.webp
ստեփան ասատրյան
ստեփան ասատրյան
Ստեփան Ասատրյանի խոսքով` իրեն չեն ասել, թե ընտրություններում ում ընտրի։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում ժողով են հրավիրել և հոգևորականներին հորդորել չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստում հարցաքննության ժամանակ այս մասին ասաց Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը` կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։
Նա նշեց, որ հետագայում իր նկատմամբ կասկածներ են առաջացել իշխանության ներկայացուցիչների հետ շփումների պատճառով։ Ստեփան Ասատրյանն ասաց, որ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի հետ նախկինում լավ հարաբերություններ է ունեցել, սակայն դրանք լարվել են 2020 թվականի կեսերից և 2021 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելելուց և այնտեղ հոգևոր ծառայություն կատարելուց հետո (հավանաբար նկատի ունի 2021 թվականին ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի խնդրանքով նրանց տուն գնալը`տնօրհնեք կատարելու համար–խմբ.)։ Նախկին քահանայի խոսքով` դրանից հետո իր հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ։
«Եղել են այնպիսի արտահայտություններ, որոնք ինձ համար վիրավորական են եղել, օրինակ՝ «նիկոլական ես»»,- ասաց նախկին քահանան։
Նրա խոսքով՝ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում տեղի է ունեցել մոտ 10-15 րոպե տևած ժողով, որը վարել է թեմի առաջնորդը։
«Արագածոտնի թեմի առաջնորդը մեզ հետևյալ հրահանգը տվեց՝ ում ուզում եք ընտրեք, տղերք, բացի Նիկոլ Փաշինյանից։ Իրեն մի ընտրեք»,- դատարանում ասաց նախկին հոգևորականը։
Դատարանի հարցին՝ արդյոք դա իր համար հարկադրանք էր, նախկին հոգևորականը պատասխանեց, որ «բացի» բառը կարող էր իր մեջ հարկադրանքի տարր պարունակել։ Նրա խոսքով՝ թեմում ձևավորված մթնոլորտն այնպիսին էր, որ այլ քաղաքական կարծիք արտահայտելու դեպքում մարդը կարող էր թիրախավորվել։
Ստեփան Ասատրյանը պատմեց նաև, որ մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, սակայն պնդեց, որ դա իր ցանկությամբ չի եղել։
Հարցին, թե ով կարող էր խնդիրներ ստեղծել հանրահավաքներին չմասնակցելու դեպքում, հոգևորականը պատասխանեց՝ «բնականաբար՝ ուղարկողը»` Արագածոտնի թեմի առաջնորդը։
Միաժամանակ Ստեփան Ասատրյանը շեշտեց, որ անձամբ համակարծիք չի եղել այն տեսակետին, թե Հայաստանի կառավարությունը «կործանում է պետությունը», սակայն պաշտպանակողն կողմի հարցերին ի պատասխան` արդյոք ասել են` ում ընտրի, սպառնացել են և այլն, նա բացասկան պատասխան տվեց։
Հարցաքննության ավարտից հետո ավարտվեց նաև դատական նիստը։ Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 12–ին` ժամը 12։00–ին, այդ օրը կքննարկվի նաև Մկրտիչ սրբազանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընտրությանը մասնակցելուն հարկադրելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով թեմի հոգևորականների նկատմամբ ունեցած իշխանական ազդեցությունը, նրանց ուղղորդել և հարկադրել է մասնակցել ընդդիմության կազմակերպած հավաքներին, ինչպես նաև 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որոշակի ընտրական վարքագիծ դրսևորել։