Վրաստանից դեպի Հայաստան է փոխանցվել ավելի քան 1 մլն դոլար

Վրաստանի ազգային բանկի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հուլիս ամսին Վրաստանից դեպի արտերկիր է փոխանցվել 39 միլիոն դոլար, հաղորդում է Sova պարբերականը։

Այս ցուցանիշը դրական դինամիկա է արձանագրել՝ 4,7%-ով գերազանցելով 2025 թվականի հուլիսին գրանցված համանման տվյալները։

Թոփ-10 երկրները, ուր Վրաստանից ամենաշատ գումարն է փոխանցվել

2026 թվականի հուլիսի արդյունքներով դրամական փոխանցումների հիմնական ուղղությունները բաշխվել են հետևյալ կերպ.

Երկիր

Փոխանցված գումարը (մլն դոլար)

Ադրբեջան

$6.985

Թուրքիա

$6.435

Ռուսաստան

$3.663

Ուկրաինա

$2.436

Ուզբեկստան

$2.430

Հունաստան

$2.247

Ղազախստան

$1.916

Իտալիա

$1.395

Գերմանիա

$1.168

Հայաստան

$1.029

Leave a comment