Բրազիլիայի ազգային հավաքականի, «Ռեալ Մադրիդի» նախկին աստղային եզրային պաշտպան Ռոբերտո Կառլոսը իսլամ է ընդունել, հայտարարել է թուրք պատգամավոր Ալի Շահինը։
«[Բրազիլիայի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ] Ջիհադ Համմադը լավ լուր է հայտնել, որ համաշխարհային և բրազիլական ֆուտբոլի լեգենդ և թուրքական «Ֆեներբահչե» ակումբի նախկին խաղացող Ռոբերտո Կառլոսը երկար ժամանակ կապի մեջ է եղել նրա հետ և չորս շաբաթ առաջ այցելել է նրան, կարդացել է իր շահադան և իսլամ ընդունել», – ասել է Շահինը, ինչպես մեջբերել է «haberler.com»-ը։
53-ամյա Ռոբերտո Կառլոսը «Ռեալ Մադրիդի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Նա նաև չորս անգամ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, երկու անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը մադրիդյան ակումբի հետ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ռոբերտո Կառլոսը նվաճել է Աշխարհի գավաթը (2002) և Ամերիկայի գավաթը (1997, 1999)։