Հասարակություն
19.08.2026 | 12:06
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդը 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերտ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ Տեր Արամ քահանային և Տեր Թադե քահանային ինչպես նաև այլ հոգևորականների, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին։ Բացի այդ նույն թեմի դիվանապետ Արմեն Արսենյանի օժանդակությամբ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով, շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին։ Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Նա հանդիսանալով Արագածոտնի թեմի դիվանապետը 2023 թվականի ընթացքում օժանդակել է թեմի առաջնորդ Հայկ Պռոշյանին մասնավորապես՝ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով, շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին և մասնակցելու փաստը հաստատող լուսանկարները ուղարկել ինտերնետային հավելվածին Գործը քննվում է դատավոր Դավիթ Դաբաղյանի վարույթում: Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստաըկերությանը տված հարցազրույցից հետո։ Այն ժամանակ դեռևս Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, այլ ոչ թե իր ցանկությամբ։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե։
Մանրամասները՝ տեսանյութում։