Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.08.2026 | 12:25

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանին հարց ուղղեց նախկին զինվորական Արթուր Ավանեսյանի (հայտնի է Կանդազ մականունով) գործունեությանը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ։

Վահագն Ալեքսանյանը հարց բարձրացրեց Ավանեսյանին «քաղբանտարկյալ» համարելու հիմքերի վերաբերյալ՝ հղում անելով նախընտրական շտաբում արված ձայնագրություններին, որտեղ վերջինս մեղադրվում է մարդասպանության մեջ։ Ալեքսանյանը նաև հիշեցրեց 2008 թվականի իրադարձությունները. ««Կանդազ» մականունով նախկին զինվորականը 2008 թվականին Ղարաբաղից այլ զինված հրոսակախմբի հետ բերվել է Հայաստանի Հանրապետություն… ջարդել ու ծեծել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»։

Արեգա Հովսեփյանը Արթուր Ավանեսյանին բնութագրեց որպես «լեգենդար հետախույզ», որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։ Անդրադառնալով 2008 թվականի մեղադրանքներին՝ Հովսեփյանը նշեց, որ Ավանեսյանը ժամանակին հարցաքննվել է իրավապահների կողմից և ազատ արձակվել. «Առնվազն 2008 թվականին նա կանչվել է… հարցաքննվել և ասել են՝ «Պարոն գնդապետ, շնորհակալություն, ցտեսություն»»։ 

Նա պնդեց, որ ներկայում Ավանեսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment