Նոր պաշտոնում առաջին հանդիպումը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ամերիկացի պաշտոնյային

Բաժանորդագրվել

ԱԽ–ն հանդիպման վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին: Լուրը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։

«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»

Leave a comment