Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում

Ամերիկյան Forbes ամսագիրը նոր մրցաշրջանում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշն է կազմել։

Լավագույն եռյակում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»։

Թոփ-10-ը եզրափակել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը, չնայած վերջին երկու մրցաշրջաններում Պրեմիեր լիգայում գոյատևման համար պայքարին, աչքի է ընկնում ժամանակակից ենթակառուցվածքով և աճող կոմերցիոն եկամուտներով։

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի

  1. «Ռեալ Մադրիդ» – 9,5 մլրդ դոլար (+41% տարվա ընթացքում)
  2. «Բարսելոնա» – 7,5 մլրդ դոլար (+33%)
  3. «Լիվերպուլ» – 7,43 մլրդ դոլար (+38%)
  4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 7,2 մլրդ դոլար (+9%)
  5. ՊՍԺ – 5,8 մլրդ դոլար (+26%)
  6. «Բավարիա» – 5,7 մլրդ դոլար (+12%)
  7. «Մանչեսթեր Սիթի» – 5,5 մլրդ դոլար (+4%)
  8. «Արսենալ» – 5,4 մլրդ դոլար (+59%)
  9. «Չելսի» – 4,2 մլրդ դոլար (+29%)
  10. «Տոտենհեմ Հոտսպուր» – 3 մլրդ դոլար (-9%)

Leave a comment