https://arm.sputniknews.ru/20260819/aregnaz-manukjanin-dster-het-tesakcutjun-en-tujlatrel-105888788.html
Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել
Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել
Sputnik Արմենիա
Փաստաբան խոսքով` տեսակցությունը դեռ չի եղել։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T11:04+0400
2026-08-19T11:04+0400
2026-08-19T11:07+0400
արեգնազ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104301907_0:1:2560:1441_1920x0_80_0_0_0dad0d1bd409ab5383de61671216a208.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին թույլատրել են այսօր տեսակցություն անչափահաս դստեր հետ, որի ծննդյան օրն է։ Այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր` երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ դեռ տեղյակ չէ»,– գրել է Սողոյանը:Նշենք, որ երեկ Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։ Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։Հիշեցնենք հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104301907_320:0:2241:1441_1920x0_80_0_0_b1f7bf304b3a95d8a4f44139dde19664.jpg.webp
արեգնազ մանուկյան
արեգնազ մանուկյան
Փաստաբան խոսքով` տեսակցությունը դեռ չի եղել։
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր` երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ դեռ տեղյակ չէ»,– գրել է Սողոյանը:
Նշենք, որ երեկ Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։ Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։