Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում ԱԹՍ է վթարի ենթարկվել

Թուրքիայի Տրապիզոնի նահանգի ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել, հայտարարել է նահանգապետ Թահիր Շահինը։

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել է երեք մեքենա։ Իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։

Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում չորրորդ նմանատիպ միջադեպն է։ Նախկինում անօդաչու թռչող սարքեր էին հայտնաբերվել Դյուզջե նահանգում, Սաքարյա նահանգում Սև ծովի ափին։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներ, ենթադրաբար, հայտնաբերվել են նաև Ստամբուլի միջազգային օդանավակայանին մոտ լողափում։

Leave a comment