Ուկրաինան շարունակում է ԱԹՍ–ներով գրոհը. ի՞նչ է հայտնի այս ժամին

Բաժանորդագրվել

Անօդաչուներից մեկն ընկել է Ուֆայի արդյունաբերական գոտում, հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Բելգորոդի մարզի Պոգրոմեց գյուղում 15-ամյա դեռահաս է վիրավորվել է ԱԹՍ–ի պայթյունից։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։

Նշվում է նաև, որ Շեբեկինոյում FPV-անօդաչուի հարվածից տղամարդ և կին են տուժել: Ռեպյախովկա գյուղում տղամարդ է պայթել ականի վրա:

Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով՝ ՀՕՊ համակարգը հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ուֆայի արդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Խոցվել են 6 անօդաչուներից 4-ը։ Անօդաչուներից մեկն ընկել է արդյունաբերական գոտում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Եվս մեկ անօդաչու Զատոն միկրոշրջանում բնակելի շենքի է հարվածել։ Նախնական տեղեկություններով`մեկ մարդ է տուժել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՌԴ մայրաքաղաքի մատույցներում 25 ԱԹՍ է ոչնչացվել։

Շուրջ 15 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզում, 27-ը` Տուլայի մարզում։ Բացի այդ, հետ է մղվել 2 գրոհ Սևաստոպոլի վրա, խոցվել է 13 ԱԹՍ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment