ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին:Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից: Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է TRIPP-ի շինարարության իրականացման ընթացիկ գործընթացը, ինչ փուլեր են արդեն ավարտվել և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել մոտ ապագայում: Հարցրել ենք՝ արդյոք հաստատվել են երթուղու ճշգրիտ կոորդինատները և տրանսպորտային ենթակառուցվածքի սխեման, ինչպես նաև որն է ամբողջ նախագծի իրականացման սկզբնական արժեքը, ընտրվել է արդյոք կապալառուն, ավարտվել է արդյոք տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) նախապատրաստումը, նախատեսվում է արդյոք առանձին պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում երթուղուն հարող տարածքներում:Պատասխանը ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից ընդգծել են՝ բարձրացված հարցերին հնարավոր կլինի պատասխանել ուսումնասիրությունը վերջնականացնելուց հետո:
Ուսումնասիրության նախնական տարբերակը պատրաստ կլինի մոտ ժամանակներս։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին:
Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից:
Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է TRIPP-ի շինարարության իրականացման ընթացիկ գործընթացը, ինչ փուլեր են արդեն ավարտվել և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել մոտ ապագայում:
Հարցրել ենք՝ արդյոք հաստատվել են երթուղու ճշգրիտ կոորդինատները և տրանսպորտային ենթակառուցվածքի սխեման, ինչպես նաև որն է ամբողջ նախագծի իրականացման սկզբնական արժեքը, ընտրվել է արդյոք կապալառուն, ավարտվել է արդյոք տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) նախապատրաստումը, նախատեսվում է արդյոք առանձին պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում երթուղուն հարող տարածքներում:
Պատասխանը ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ամերիկյան կողմի հետ համատեղ ներկայում իրականացվում են TRIPP-ի իրագործման ուսումնասիրություններ, հաշվարկներ և հետազոտություններ, այդ թվում՝ երկաթուղու մասով»,- ասված է պատասխանում:
Գրասենյակից ընդգծել են՝ բարձրացված հարցերին հնարավոր կլինի պատասխանել ուսումնասիրությունը վերջնականացնելուց հետո:
Թրամփի ուղի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։