Գևորգ Պապոյանը համոզված է` այս տարի լոլիկի մթերման խնդիր չենք ունենալու

https://arm.sputniknews.ru/20260818/gevvorg-papvojany-hamvozvats-e-ajs-tari-lvoliki-mterman-khndir-chenq-unenalu-105880535.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369072_143:0:2418:1706_1920x0_80_0_0_33cca1ec9154d8317872fa06bdd9a737.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լոլիկ, գևորգ պապոյան, մթերում

լոլիկ, գևորգ պապոյան, մթերում

Բաժանորդագրվել

Լոլիկի մթերման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3–ից։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, որ լոլիկի մթերման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3–ից և մթերված շուրջ 4700 տոննա լոլիկից 1800 տոննան մթերել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն։

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը»,– վստահեցրել է նախարարը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Հուլիսի 27-ից սահմանափակվել է նաև Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment