Երթևեկության փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող հատվածում

Օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Leave a comment