Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացիներ Սերենա և Վինուս Ուիլյամսները մասնակցել են ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող WTA-1000 մրցաշարի զուգախաղի պայքարին ու պարտություն կրել մեկնարկային մրցախաղում:

Լեգենդար թենիսիստները մրցել են ուկրաինացի Մարտա Կոստյուկի ու ամերիկացի Պեյթոն Սթերնսի հետ և պարտվել երեք սեթում՝ 2:6, 6:1, 10:8: Մրցախաղը տևել է 1 ժամ 19 րոպե:

Ուիլյամս քույրերը 2022թ. ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո առաջին անգամ են միասին խաղացել զուգախաղում:

Leave a comment