Երևանում տարեց կանանց կողոպտած տղամարդը հայտնաբերվել է և կալանավորվել. տեսանյութ

https://arm.sputniknews.ru/20260818/erevanum-tarec-kananc-kvoghvoptats-tghamardy-hajtnabervel-e-ev-kalanavvorvel-tesanjut-105873281.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Sputnik Արմենիա

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

2026-08-18T16:58+0400

true

PT1M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105872376_176:0:1136:720_1920x0_80_0_0_f5f4b70088bc7fd6f4a6a202a0772efb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գողություն, երևան, տարեց, կին, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, գողություն, երևան, տարեց, կին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Պարզվել է, որ հափշտակությունները կատարել է Մալիշկա գյուղի բնակիչներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում 3 տարեց կանանց պարանոցներից ոսկյա շղթաներ պոկած և հափշտակած տղամարդը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

«Պարզվել է, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Պարզվել է նաև, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Տղամարդը խոստովանել է ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի են ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում: Բոլոր տուժողները դարձյալ եղել են տարեց կանայք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment