Մյունխենի «Բավարիայի» կազմում Գերմանիայի 5-ակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող Նիկլաս Զյուլեն նորամուտն է նշել «Տիֆենբախ» սիրողական ակումբում, որը հանդես է գալիս Գերմանիայի 9-րդ դիվիզիոնում:
Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանն այս տարվա մայիսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: 30-ամյա Զյուլեի վերջին ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր:
Նորամուտի խաղում Նիկլաս Զյուլեն նաև դարձել է գոլի հեղինակ, սակայն «Տիֆենբախը» պարտվել է 2:7 հաշվով: Գերմանացին հանդես է եկել կիսապաշտպանությունում ու հարձակման գծում:
🚨JUST IN: Niklas Süle scored a goal on his debut for amateur side SV Tiefenbach
Tiefenbach ended up losing the match 2-7 pic.twitter.com/vH0Y2JScEz
— Polymarket Sports (@PolymarketSport) August 17, 2026