Նոր Հաճն քաղաքում ավտոկռունկ է պոկվել և ընկել. 2 մարդ մահացել է, 1–ը` վնասվածքներ ստացել

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը մահացածների և տուժածի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 2 մարդ մահացել է, ևս 1-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 14։44-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ–ն մահացածների և տուժածի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Leave a comment